1in.am-ը գրում է.
YouTube-ի «Ֆորսաժ» ֆիլմի պաշտոնական էջում հայտնվել է տեսանյութ, որում ամբողջացված են ֆիլմաշարի տարբեր մասերում Փոլ Ուոքերի մասնակցությամբ դրվագները: Տեսանյութը պատրաստվել է ի հիշատակ հանգուցյալ դերասանի, որը շաբաթ օրը զոհվել է ավտովթարի հետևանքով:
Ուոքերի ընտանիքը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին սիրո դրսևորումների համար, սակայն խնդրել ծաղիկների ու նվերների փոխարեն նվիրատվություն անել Փոլի Reach Out Worldwide (ROWW) բարեգործական կազմակերպությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_235547.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել