Հայաստան կատարած Պուտինի այցն ուներ ընդամենը մեկ նպատակ` կնքել գաղտնի պայմանագիր, որն իր սուր ծայրով ուղղված է Արևմուտքի և Իրանի դեմ։ Հանուն գլոբալիզացիայի` Արևմուտքի առաջխաղացումը դեպի արևելք, այլևս Ռուսաստանին ելք չի թողնում, քան շատ արագ տեմպերով նոր ռազմա-քաղաքական դաշինք ստեղծելն ու նրա հզորացնելը։ ՆԱՏՕ-յի տեղատարափ քաղաքական հարվածների տակ Ռուսաստանը միայնակ չի հասցնում շունչ քաշել։ Ահա թե ինչու Պուտինի գործողություններն ունեն խիստ շտապողական բնույթ։ Իրանական գազի արտահանումով դեպի Կովկաս և Արևելյան Եվրոպա Ռուսաստանին լրիվ կմեկուսացնի համաշխարհային թատերաբեմում ռեալ դերակատարումից։ Ահա թե ինչու Արևմուտքն, ի վերջո, գալիս է համաձայնության Իրանի հետ՝ ատոմային էներգակիրների հարցում։ Ռուսաստանն այլևս հայտնվել է շատ ծանր վիճակում, քանի որ նրա հերթական բարեկամը՝ Չինաստանը, հեռու է գտնվում կոնկրետ իրադարձությունների թատերաբեմից։
Սակայն Իրանն ունի ևս մեկ պայման՝ Արևմուտքի առջև դրած` դա հայկական հարցն է։ Դեռևս 92 թվին Իրանն արդեն հաստատուն կերպով հայտարարել է, որ «Արքայական ճանապարհն» (տռասսեկա կոչվածը) միմիայն կարող է անցնել Հայաստանով և Իրանով։ Բացահայտ է ասված, որ հայկական հողերը պետք է վերադարձվեն Հայաստանին։
Այս ամենի մեջ Պուտինի այցը Հայաստան կրում է պրովոկացիոն բնույթ, որովհետև Հայաստանին, է՛լ ավելի կապելով Ռուսաստանի կառքին, մեզ դրանով զրկում է մեր արևմտյան հողերն վերադարձնելու հնարավորությունից։ Ահա հենց այստեղ է Սերժիկի դավաճանությունը Հայրենիքի հանդեպ։ Չեմ ուզում շատ ծավալվել այս հարցի շուրջ, քանի որ քաղաքական լուրջ մտածողների համար սա արդեն բավ է։
Կորչի հայոց քաղաքական կործանարար ռոմանտիզմը։
Հանուն նրբանկատ և լուրջ քաղաքականության։



