Footsport.am-ը գրում է.
Այսօր Թուրքիայում կավարտվի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Ավարտական` 9-րդ մրցափուլը կորոշի հաղթողին և մրցանակակիրներին: Արդեն պարզ է, որ աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը վայր կդնի իր լիազորությունները: Իսկ նոր չեմպիոն կդառնա Ռուսաստանի հավաքականը:
ճիշտ է, տեսականորեն հնարավոր է, որ Յուրի Դոխոյանի ղեկավարած թիմին շրջանցեն Չիանաստանի կամ Ուկրաինայի հավաքականները, սակայն դրա համար հարկ է, որ ռուս շախմատիստները պարտվեն Եգիպտոսի հավաքականին, ինչն անհավանական է: Եգիպտոսի ընտրանին մրցաշարի ակնհայտ հետնապահն է և դեռևս թիմային ոչ մի հաղթանակ չի տոնել, իսկ նրանց հաջողությունը Ռուսաստանի հզոր հավաքականի դեմ խաղում հեռու է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից:
Իսկ մեր հավաքականին մրցանակակիրների շարքում հայտնվելու համար այսօրվա խաղում անհրաժեշտ է առավելության հասնել Ուկրանիայի հավաքականի նկատմամբ: Վերջիններս բավականին հաջող էին հանդես գալիս և հավակնում էին առաջին տեղին, սակայն վերջին մրցախաղերում թուլացրին տեմպերը, իսկ նախավերջին մրցափուլում պարտվելով ռուսներին` զիջեցին առաջատարի դերը:
Մեր հավաքականն այս անգամ էլ հանդես կգա առանց Սերգեյ Մովսիսյանի, ում վերջին մրցախաղերում փոխարինել է Տիգրան Պետրոսյանը: Հայաստան – Ուկրանիա մրցավեճում, իհարկե, կենտրոնականն առաջատարների` Լևոն Արոնյանի և Վասիլի Իվանչուկի հանդիպումն է, որոնք բազմիցս են տարբեր մրցաշարերում խաղացել միմյանց դեմ: Լևոն Արոնյան (2802) -Վասիլի Իվանչուկ (2731), Վլադիմիր Հակոբյան (2681 )- Անտոն Կորոբով (2713), Գաբրիել Սարգսյան (2676) – Ալեքսանսր Մոիսեենկո (2709), Տիգրան Պետրոսյան (2660) – Ալեքսանդր Արեշչենկո (2720):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ