Footsport.am-ը գրում է.
Թուրքիայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ մրցափուլի հանդիպումներից ամենավերջիններից մեկն ավարտվեց Վարուժան Հակոբյան-Եմրե Սան պարտիան: Վարուժանը ներկայացնում է ԱՄՆ հավաքականը, իսկ նրա մրցակիցը տանտերերի` Թուրքիայի ընտրանու ներկայացուցիչն է: Այս թիմերի մյուս շախմատիստների միջև մրցախաղերն արդեն ավարտվել էին, և Թուրքիան առջևում էր 2-1 հաշվով: Սակայն Հակոբյանին հաջողվեց 75-րդ քայլին նյութական մեծ առավելություն ստանալ, և թուրք շախմատիստը ստիպված էր հանձնվել: Այդ հաղթանակի շնորհիվ մրցախաղում գրանցվեց 2-2 հաշիվը: Իսկ մրցափուլի կենտրոնական հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականների մրցախավեճն էր: Այստեղ որոշիչ դարձավ 4-րդ խաղատախտակը, որտեղ Յան Նեպոմնյաշչին առավելության հասավ մրցակցի նկատմամբ և ապահովեց ռուսների հաղթանակը: Մյուս խաղատախտակների վրա գրանցվեց ոչ-ոքի: Այս հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը ստանձնեց առաջատարի դերը: Արդեն տեղեկացրել ենք, որ մեր հավաքականը վստահ և համոզիչ հաղթանակի հասավ հոլանդացիների նկատմաբ` 3,5-0,5: Հաղթանակներ գրանցեցին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը, իսկ Գաբրիել Սարգասյանն իր պարտիան ավարտեց խաղաղ արդյունքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ