1in.am-ը գրում է.
Սիրիայի հարցով միջազգային համաժողովը, որը հայտնի է «Ժնև-2» անվանումով, կարող է այլ վայրում կայանալ՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
Համաժողովի անցկացման վայրի փոփոխման պատճառը հավանաբար ժնևյան հյուրանոցներում բավարար տեղերի բացակայությունն է, քանի որ հունվարի 22-ին նշանակված հանդիպմանը զուգահեռ՝ Դավոսում պետք է անցկացվի համաշխարհային տնտեսական ֆորում: Ժնևի հյուրանոցների բոլոր տեղերն արդեն պատվիրված են ֆորումի մասնակիցների կողմից՝ ասել է դիվանագետը: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Բրահիմիի խոսքով՝ որպես հնարավոր տարբերակ քննարկվում է շվեյցարական Մոնտրյոն:
«Եթե մենք գնանք Մոնտրյո, ապա միայն 24 ժամով՝ սպասելու Դավոսի ֆորումի ավարտին և այնուհետև տեղափոխվելու Ժնև»,- նշել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_235125.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել