Psymag.am-ը գրում է.
Ցանկացած աստիճանի մենեջերի նկատմամբ կարևորագույն պահանջն է մարդկանց ղեկավարելու ընդունակությունը: Իսկ ի՞նչ է նշանակում ղեկավարել մարդկանց:
Լինել լավ մենեջեր նշանակում է լինել լավ հոգեբան: Լինել հոգեբան, նշանակում է՝ հասկանալ, ճանաչել մարդկանց և փոխադարձ պատասխանել նրանց: Այդ ամենին օգնում է ժեստերի լեզուն: Ճանաչելով այդ լեզուն` մենեջերը կարողանում է ավելի լավ հասկանալ մարդկանց նրանց գործողությունները, ինչո՞վ են նրանք պայմանավորված, կարողանում է փոխհամաձայնության գալ, վստահել մարդկանց: Դա նպաստում է արդյունավետ գործարքի կատարմանը: Բացի այդ, լավ մենեջերը պետք է լինի և՛ կազմակերպիչ, և՛ ընկեր, և՛ ուսուցիչ, և՛ խնդիրների դրման էքսպերտ, և՛ լիդեր, և՛ մարդ, ով ընդունակ է լսել մարդկանց:
Գոյություն ունեն մենեջեր-հաճախորդ փոխազդեցության հոգեբանական մեխանիզմներ: Մենեջերի և հաճախորդի առաջին կոնտակտը որոշում է հետագա աշխատանքի ընթացքը և հարաբերությունների զարգացումը: Մենեջերի հաջողությունը կախված է ոչ միայն իր մասնագիտական պատրաստվածությունից, այլ նաև այն բանից, թե ինչպես նրան կդիտի ղեկավարը, պատվիրատուն և նրա ղեկավարած կոլեկտիվը: ԱՄՆ–ում մենեջմենթի և կոնսալտինգի հայտնի մասնագետներից մեկը՝ Լ. Տոբիասը, իր աշխատություններում առանձնացրեց մենեջերի և հաճախորդի փոխազդեցության հիմնական սկզբունքները և մեխանիզմները: Դրանք են`
1. Հաճախորդի հետ զրույցի ընթացքում, պետք է նրան համոզել, որ մենեջերը մեծ հարգանքով է վերաբերվում հաճախորդի խնդրին: Դրա հետ մեկտեղ` պատվիրատուին ի սկզբանե պետք է հասկացնել, որ մենեջերը նույնպես ունի իր մասնագիտական պահանջները:
2. Պետք է ուշադրություն դարձնել գաղտնիության սկզբունքին և մենեջերի մասնագիտական էթիկայի կանոններին:
3. Մենեջերի կողմից ինֆորմացիայի տրամադրումը ինչ–որ մեկին` կոնկրետ պայմաններում:
4. Մենեջերի խնդիրն է իր ամբողջ վարքով ցույց տալ հաճախորդին, որ իրենց միջև եղած փոխհարաբերությունները հատուկ են և, որ աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով են պարտնյորները միմյանց վստահում:
Մենեջերի և հաճախորդի շփման ընթացքում պետք է տեղեկանալ` ի՞նչ ազդեցություն են թողնում մենեջերի խորհուրդները, ինչպե՞ս են դրանք ընդունվում կազմակերպության աշխատակիցների կողմից՝ հետադարձ կապի սկզբունքը: Միշտ պետք է հիշել, որ մենեջերի ամեն մի քայլը վերլուծվում և գնահատվում է պատվիրատուի կողմից: Մենեջերը պետք է հարգի մարդկանց իրավունքները, ովքեր չեն ուզում պատասխանել իր հարցերին, սակայն նա պետք է իմանա իրեն անհրաժեշտ ինֆորմացիան՝ փոխհարգման սկզբունքը:
Նյութն ամբողջությամբ` այստեղ