Footsport.am-ը գրում է.
Վերջին մրցափուլերում անհաջող մրցելույթներից հետո մեր հավաքականը վերջապես հաղթանակով ավարտեց անթալիայում ընթացող շախմատի աշխարհի առջնության թիմային մրցաշարի իր այսօրվա հանդիպումը: Հիշեցնենք, որ հայ շախմատիստները 3-1 հաշվով առավելության հասան տանտերերի` թուրք շախմատիստների նկատմամբ: մեզ համար հաղթական միվորները վաստակեցին Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանն իրենց մրցախաղերն ավարտեցին խաղաղ արդյունքով: Այս հաղթանակը հնարավորություն տվեց մեր ընտրանուն մեկ հորիզոնականով առաջադիմելու և այժմ մեր թիմը զբաղեցնում է 5-րդ տեղը:ԱՄՆ-ի հավաքականը նույն հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն: Այստեղ էլ իրենց թիմին հաղթական միավորներ ապահովեցին Վարուժան Հակոբյանն ու Հիկարի Նակամուրան: Առաջատարը` Ուկրաինայի հավաքականը, մեծ դժվարությամբ կարողացավ հերթական 2 միավորը վաստակել հետնապահի` Եգիպտոսի ընտրանու դեմ մրցախաղում` 2,5-1,5: Առաջատարին հետապնդող Ռուսաստանի հավաքականը բացահայտ առավելությամբ գերազանցեց հոլանդացիներին` 3,5-0,5, իսկ չիացիները 3-1 հաշվով պարտության մատնեցին ադրբեջանցիներին: Նախավերջին 8-րդ մրցափուլում մեր հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին է: մյուս զույգերը կազմել են5. Ուկրաինա – Ռուսաստան, Գերմանիա – Չինաստան, Թուրքիա – ԱՄՆ և Եգիպտոս – Ադրբեջան:
Մրցաշարային աղյուսակը 7-րդ մրցափուլից հետո: Առաջին սյունակում թիմային միավորներն են, իսկ 2-րդում` անհատական:
Ուկրաինա` 12 և 17
Ռուսաստան` 11 և 18
Չինաստան` 10 և 14,5
ԱՄՆ` 8 և 16,5
Հայաստան` 8 և 15
Հոլանդիա` 8 և 14,5
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ