gevorik2Footsport.am-ը գրում է.

Ռուսաստանի Օրյոլ քաղաքի «Մեգագրին» մարզահամալիրում կայացել  է ծանրամարտի ՌԴ-ի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են այդ երկրի 39 տարածաշրջանների 167 մարզիկ (55 ծանորդուհի եւ 112 ծանրորդ): Հաղթողի կոչումը վիճարկվել են  կանանց 7 և  տղամարդկանց  8 քաշային կարգերում : Ուշագրավ է, որ 94 կգ քաշային կարգում երկամարտի բավական համեստ՝ 355 կգ (165 +190) արդյունքով 2-րդ տեղն է գրավել Հայաստանի  ազգային հավաքականի երբեմնի առաջատար ծանրորդներից մեկը՝ 29-ամյա Գեւորիկ Պողոսյանը, ով 2011թ. ապրիլի 16-ից արգելված խթանիչ (օքսանդրոլոնե) օգտագործելու համար 2 տարով որակազրկված էր:  Հիշեցնենք, որ նա 2010-ի Եվրոպայի չեմպիոնն է 85 կգ քաշային կարգում՝ 369 կգ (165+ 204) արդյունքով, իսկ 2011-ին Կազանումանցկացված Եվրոպայի առաջնությունում, չնայած բրոնզե մեդալ նվաճեց, սակայն ստիպված եղավ այն վերադարձնել, քանի որ արգելված խթանիչ օգտագործելու համար որակազրկվեց:Հետաքրքիրն այն է,  որ փորձառու ծանրորդը որակազրկման ժամկետի ավարտից (2013թ ապրիլի 16-ից ) հետո փաստորեն հանդես է գալիս ՌԴ- ի դրոշի ներքո եւ կոնկրետ այս մրցաշարում  ներկայացնում էր Վոլգոգրարդի մարզը: Այս քաշային կարգում երկամարտի 365 կգ ցուցանիշով (165 +200 ) Ռուսաստանի գավաթակիր դարձավ  23-ամյա մոսկվացի Հուսեյն Բարախոեւը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել