1. Դիվանագետն այն մարդն է, ով քեզ ասում է, որ գրողի ծոցը գնաս, սակայն դա այնպես է ասում, որ սկսում ես անհամբերությամբ սպասել այդ ճանապարհորդությանը:
2. Հաջողակ մարդը նա է, ով կարող է ամուր հիմք կառուցել այն քարերով, որ այլոք նետում են իր վրա: Սիդնի Գրինբերգ
3. Այն կինը, ով օծանելիք չի ցանում, ապագա չունի: Կոկո Շանել:
4. Խելացի ու համակրելի կանայք չեն ցանկանում քվեարկել: Նրանք պատրաստ են թույլ տալ, որպեսզի տղամարդիկ կառավարեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կառավարում են տղամարդկանց: Ջորջ Բեռնարդ Շոու
5. Կարկին-քանոնով, կարգ ու կանոնով արտակարգի դեմ կռիվ է տալիս նույն ինքը` նորին միջակությունը: Պարույր Սևակ
6. Ես շատ եմ սիրում կանանց: Ես հիանում եմ նրանցով, սակայն ինչպես և բոլոր տղամարդիկ, ես չեմ հասկանում նրանց: Ֆրենկ Սինատրա
7. Ջենտլմենը ոչ այլ ոք է, քան համբերատար գայլ: Լանա Թյորներ
8. Հարյուրավոր մոմեր կարելի է վառել մի մոմից, և դրանից մոմի լույսը չի պակասի: Ուրախությունը չի պակասում, երբ այն կիսում ես ուրիշների հետ: Բուդդա
9. Երբ ընկերներդ ասում են, թե դու շատ երիտասարդ ես երևում, դա նշանակում է, որ սկսել ես ծերանալ: Մարկ Տվեն
10. Մենք ապրում են այնպիսի հասարակարգում, որտեղ պիցցայի առաքիչն ավելի շուտ է տեղ հասնում, քան ոստիկանությունը:
11. Ամուսնալուծությունը ամուսնության ապառնի ժամանակաձևն է:
12. Անտեսանելի ճեղքվածք, որ հոգնածությունն է առաջացնում սիրո մեջ, աչքերի փոխված հայացք, քանի որ նույն աչքերը նույն կերպ չեն նայում նույն դեմքին: Գի դը Մոպասան
13. Փորձ. ահա, թե ինչպես են մարդիկ անվանում իրենց սխալները: