A1plus.am-ը գրում է.
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելուց հետո, Վլադիմիր Պուտինը հուշահամալիրի Հիշողության պուրակում ջրել է դեռևս 2001թ. ՀՀ իր պաշտոնական այցի ժամանակ տնկած եղևնին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Սերժ Սարգսյանին և Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:
Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:
ՀՀ նախագահի աշխատակազմ