Newsbook.am-ը գրում է.

Գյումրիից NewsBook.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քաղաքում  ձևավորվել է կաթվածահար վիճակ, երբ գրեթե չեն աշխատում երթուղայինները, որոնցից մի քանիսին են միայն թույլ տվել դուրս գալ երթուղի: Մարդիկ կանգնած են կանգառներում, որոշ տեղերում իսկական կուտակումներ են՝ 70-80 հոգի։ Փողոցները հիշեցնում են ռազմական դրության վիճակ, ամենուրեք ոստիկաններ են, անվտանգության ծառայության աշխատակիցներ, ռուսական զորքերի ներկայացուցիչներ։ Քաղաքի կենտրոնում արգելված է ազատ երթևեկությունը, Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքը բացարձակապես շրջափակման մեջ է հայտնվել, շրջափակման մեջ են նաև մոտակայքում ապրողները, որոնց արգելվել է ելումուտ անել: Գյումրիում նման իրավիճակ չեն հիշում անգամ հնաբնակները: Ոմանք հիշում են Մարգարեթ Թետչերի այցը, երբ ամեն ինչ խաղաղ էր, շատերը չգիտեին էլ, որ նման իրադարձություն է քաղաքում, մինչդեռ այժմ քաղաքը վերածվել է յուրատեսակ ռազմականացված գոտու, ուր տեր ու տիրական են դարձել ռուսաստանյան ուժայինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել