Ծաղրանկարներով և վիրավորանքներով չեն հյուրընկալում մի պետության ղեկավարի, որտեղ 2մլն-ից ավել հայ է ապրում: Մի քանի կոպեկ գրանտի համար նման կերպ չեն դիմավորում մի պետության ղեկավարի, ով գալիս է քո կողքին կանգնելու և քեզ աջակցելու, համարվում է քո ռազմավարական դաշնակիցը և պատմական ամենատարբեր պահերին կանգնում է քո կողքին: Այսօր մենք վտանգեցինք հյուրընկալ ազգ լինելու բարի ավանդույթը՝ մի քանի տաքագլուխ ակտիվիստների ու մի քանի գրանտակեր հասարակական գործիչների պատճառով: Եթե վաղը Ռուսաստանում, վիրավորված լինելով այն հանգամանքից, որ իրենց նախագահին վիրավորում ու հայհոյում են Հայաստանում, ճնշեն այնտեղ ապրող հայերին` դու՛ք՝ ակտիվիստներ և գրանտակերներ, ձեր վրա եք վերցնելու ողջ պատասխանատվությունն ու պատասխան եք տալու բոլորիս առջև: 

Հ.Գ.Ես դեմ չեմ, որ հակառուսական ակցիաներ ու բողոքի կոչեր հնչեն: Ես ուրախ եմ, որ մեր երկիրը ժողովրդավարական է, և նույնիսկ Պուտինի այցի ժամանակ կարող են հակառուսական ակցիաներ լինել, բայց պետք չէ չափերն անցնել և վիրավորել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահին, ով եկել է բարեկամ պետության և ժողովրդին հյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել