Մեր օրերում բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ են ապրում ու ստեղծագործում: Նախորդ անգամ ներկայացված նկարիչը` Օմար Օրտիզը` իր հիպերռեալիստական կտավներով, իսկապես սիրվեց մեր ընթերցողի կողմից:  Այսօր ձեզ կներկայացնենք ևս մեկ տաղանդաշատ նկարչի, ում աշխատանքները վստահ ենք, որ ևս կվայելեք: Օլեգ Ժիվետինը ծնվել է 1964թ.-ի մարտի 18-ին Տաշքենդում: Ավարտել է Մոսկվայի Սուրիկովի արվեստի ինստիտուտը: Ավարտելուց հետո նա սկսել է մեծ թափով աշխատել ու խնդրել է իր հարևանին փողոցում վաճառել իր կտավները, որպեսզի կարողանար գումար վաստակել: Որոշ ժամանակ հետո նրա հարևաններից մեկը նրան առաջարկում է մեկնել ԱՄՆ-ը ու նրան  է հանձնում է մի հեռախոսահամար, որը պատկանում էր մի մեծահարուստի, ով այդ ժամանակ փնտրում էր բացառիկ տաղանդ ունեցող արվեստագետի` նրան հովանավորելու համար: Դե, թերևս անտեղի է նշել, որ հովանավորին անչափ դուր եկավ Ժիվետինի արվեստը, որի արդյունքում նկարիչը մեկնեց Կալիֆորնիա ու սկսեց ստեղծագործել այնտեղ: Կարճ ժամանակ անց նա իր կտավների ցուցադրություններն էր ունենում: Այժմ նրա աշխատանքները ցուցադրվում են համաշխարհային տարբեր ցուցասրահներում:

Ժիվետինը հատկապես սիրում է աշխատել յուղաներկով` չնայած աշխատում է նաև ջրաներկերով:
Օլեգ Ժիվետինն ունի իր սեփական ձեռագիրն ու ոճը, որը գրավում է բազմաթիվ արվեստագետների: Նրա կտավներում հրաշալի երևում է կերպարների ժեստերը: Նկարիչն ավելի շատ շեշտը դնում է ձեռքերի ու ոտքերի ժեստերին, քան աչքերին: Նրա նկարները հարուստ են ներդաշնակ գույներով, առանձնանում են յուրօրինակ ճաշակով: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ժիվետինը նշել է, որ իր կտավներում փորձում է ցույց տալ, որ մարդիկ իրականության մեջ չեն կարող տեսնել, և որ իր կտավներում նաև փորձում է ցույց տալ երազանքների ու էմոցիաների անհատականությունը, որով մարդիկ տարբերվում են մեկը մյուսից, ու որով էլ նրանք գեղեցիկ են:
Ժիվետինի կտավները դիտեք ստորև:

goldenmandolin_lres.jpg (800×665)


olegtherose001 (640x476, 96Kb)

dreams (700x525, 54Kb)

Introspection

First_Love (700x574, 410Kb)

Emotional Fool (511x679, 435Kb)



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել