Շարունակում ենք ներկայացնել ժամանակակից տաղանդավոր գեղանկարիչներին: Այսօր կանդրադառնանք մեքսիկացի գեղանկարիչ Օմար Օրտիզին, ում հիպերռեալիստական կտավները կտրուկ տարբերվում են նախորդ անգամվա նկարչի` Դմիտրի Կուստանովիչի կտավներից, որոնցում կարել է տեսնել իմպրեսիոնիզմի, էքպրեսիոնիզմի, պրիմիտիվ ու կոնցեպտուալ ոճերի միաձուլումը:
Օմար Օրտիզը ծնվել է 1977թ.-ին Մեքսիկայի Գվադալախարա բնակավայրում, որտեղ և ապրում ու ստեղծագործում է: Լինելով գրաֆիկական դիզայնի մասնագետ` միայն 2002թ.-ին էր, որ նա սկսեց յուղաներկով հիպերռեալիստական կտավներ նկարել:
Առաջարկում ենք ստորև դիտել նրա աշխատանքները, որոնք կտավների ներսում կարծես շնչում են:
Ստորև դիտեք, թե ինչպես է ծնվում նկարչի ստեղծագործությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել