Կարճ ասեմ. Յուրսփը կուլ չտվեց Յանուկովիչի արածը, եւ իր հայտնի քաղտեղխոլոգիաներով մտավ խաղի մեջ:
Ի դեպ, մինչեւ հիմա ինձ ծանոթ արաբական եւ գունավոր հեղափոխությունների ընթացքում երբեք չի կիրառվել բուլդոզեր. սա Մայդանի նոու-հաուն է, որպեսզի այն օրը, երբ Պուտինը ցանկանում էր ցույց տալ իր «մոշչը» Հարավային Կովկասի իր դարպասների մոտ` Մեծ Մերձավոր Արեւելքի շեմին, Յուրոփը կասեցրեց նրա պյոտրյան հաղթական քելքը... թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում կազմակերպված ցույցերով: 
Մեր ցույցը ճիշտ է, փոքրաքանակ էր, սակայն որակական էր այն առումով, որ սա Հայաստանն է, այստեղ Պուտին Վլադիմիրը տանն է... 
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա եթե իշխանափոխություն չլինի... եթե նկատել եք, ահավոր ինտենսիվ են գործում այնտեղի եվրոտեխնոլոգները.. երեկ գիշեր մի քանի վայրկյանում Կրեշչատիկը լցվեց հազար-հազարավոր ուսանող-ցուցարարաներով... պինդ են բռնել Յանուկովիիչի դոշից, ու թե վերջինս հայտարարի արտակարգ իրավիճակ, ապա էլ ավելի...կթքի (կներեք, այս կերպ արտահայտվելու համար), եթե` ոչ` կհանձի իշխանությունը: 
Կա երրորդ տարբերակ եւս. Ուկրաինան կբաժանվի Ռուսաստանի եւ Յուրոփի միջեւ, ինչն արդեն ողբերգություն կլինի Ուկրաինայի համար: 
Նկատեք, որ Ռուսաստանը դեռ չի ասել յուր տղամարդու խոսքը: Ի դեպ, նրանց ամուրի տղամարդը, որ արդեն Հայաստանում, է, ահագին քեֆսըզ էր: 
Բա, Պուտին պապա ջան:..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել