Իրան-Արևմուտք հարաբերություններում լարվածության նվազումը ոչ միայն նվազեցնում է Ադրբեջանի տարածաշրջանային կշիռը, այլև փաստորեն լրջորեն վտանգում է այդ երկրի տնտեսական զարգացումը: Բանն այն է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը կարող է նպաստել նավթի արդյունահանման ծավալների աճին, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ Իսլամական Հանրապետությունը լուրջ կշիռ ունի նավթի համաշխարհային շուկայում, այս երկրի կողմից սև ոսկու արդյունահանման ծավալների աճը անխուսափելիորեն կբերի դրա էժանացմանը: Ադրբեջանի համար սա կարող է ունենալ բավական վատ հետևանքներ, քանի որ այս երկրի տնտեսությունն, ըստ էության, կախված է նավթի արտահանումից: Ադրբեջանում արդեն լուրջ մտավախություններ կան այս առիթով, քանի որ երկրում նավթի արդյունահանման ծավալների նվազման ֆոնին գների անկումն ուղղակի ծանր հարված կլինի տնտեսությանը: Փաստորեն իրանա-արևմտյան հարաբերությունների ջերմացումը անխուսափելիորեն կնվազեցնի Ադրբեջանի կարևորությունն Արևմուտքի համար, և այս երկիրը ստիպված կմնա արդեն Իսրայելի և Սաուդյան Արաբիայի պես հակաիրանական երկրների հատուկ ծառայությունների գործունեության պլացդարմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10201044069773191
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել