Footsport.am-ը գրում է.

AXERI

Այսօր Անթալիայում մեկօրյա ընդմիջումից հետո կվերսկսվի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Մասնակիցներն արդեն հատել են մրցաշարի կեսը, և այսօր կկայանա 6-րդ մրցափուլը: Աշխարհի գործող չեմպիոնը` Հայաստանի հավաքականն, այժմ 4-րդ հորիզոնականում է և առաջատարից` Ուկրաինայի ընտրանուց հետ է մնում պատկառելի հեռավորությամբ` 4 միավորով: Վերջին 2 հանդիպումներում` Չինաստանի և Ադրբեջանի հետ, մեր թիմն ընդամենը թիմային մեկ միավոր գրանցեց իր օգտին: Արդյոք այսօրվա հանդիպումը կլինի՞ բեկումնային մեր հավաքականի համար: Եթե այս խաղում էլ մեր թիմը միավորների կորուստ ունենա, դժվար կլինի մրցանակակիր դառնալու հեռանկարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել