Քիչ հետո Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Չեկիստական ծագում ունեցող այս դիկտատորը դարձել է տոտալիտարիզմի, ռուսական նոր կայսրության խորհրդանիշ։
Մենք նրան պետք է ընդունենք հյուրի՝ ոչ ռուսական ցարի կարգավիճակով՝ հավատարիմ մնալով մեր ազատությանն ու անկախությանը։
Պուտի՛ն, դու իմ ցարը չես, Հայաստանը քո գուբերնիան չէ։
Սե՛րժ Սարգսյան, դու անկախ Հայաստանի նախագահն ես՝ ոչ ռուսական ցարի առաջ կոտրատվող գուբերնատոր։
Թե էլի ինչ-որ բան ես զիջելու, դա արա քո հաշվին՝ հանգիստ թողելով երկրի անկախությունն, իմ ազատությունը։
Հանուն ազատության ու անկախության համար նահատակված մեր եղբայրների ու Եռաբլուրի խորհրդի՝ յուրաքանչյուրս մեր մեջ արթնացնենք արժանապատիվ ու հպարտ քաղաքացուն։
Անկախ Հայաստանը չի կարող սակարկվել, քաղաքացու ազատությունը՝ նույնպես։
Հայաստանն անկախ է, Հայաստանը Եվրոպա է։



