1in.am-ը գրում է.
Գվատեմալայում մոտ 250 մարդկանցից կազմված խումբը ողջակիզել է մի կնոջ, ով տևական ժամանակ հարևանի պարտքը չի վերադարձրել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Ոստիկանության տվյալներով՝ խոսքը լավ մտածված ու նախապատրաստված հանցագործության մասին է, քանի որ նրանք նախապես պատնեշներով փակել էին Սան Խուան-Սակատեպեկես ավան տանող մուտքը, որպեսզի անվտանգության ուժերին թույլ չտան գնալ վրեժխնդրության վայր:
Այնուհետև նրանք շրջապատել են կնոջ տունը, նրան այնտեղից դուրս բերել ու ողջակիզել:
Գվատեմալայում արտադատյա վրեժխնդրությունները մինչ օրս բավականին տարածված երևույթ են: Իշխանությունների տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչև նոյեմբեր կենտրոնաամերիկյան երկրում «Լինչի դատաստանի» զոհ է դարձել 47 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_234524.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել