Համո Դանիելյանը ֆեյսբուքիս էջի վրա հարց է թողել` խնդրելով մեկնաբանել Դաշնակցության` ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում Բակո Սահակյանին պաշտպանելու մասին որոշումը: Ստորև իմ պատասխանն է:

Հարգելիʹ Համո Դանիելյան,

Ես սկսել եմ համագործակցել ՀՅԴ հետ 2005թ., երբ ՀՅԴ-Շարժում-88 դաշինքի կազմում մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների և հանդիսացել եմ խորհրդարանական համանուն խմբի անդամ: 2010թ. առ այսօր հանդիսանում եմ «Դաշնակցություն» խմբակցության անդամ: Իմ գործունեության ժամանակշրջանում գործել եմ ըստ խմբակցության կանոնակարգի և նպաստել են կյանքի եմ կոչել նշված կուսակցությունների ծրագրերը: Մինչ այսօր ունեցել ենք բնականոն փոխհարաբերություններ, ես միշտ զգացել եմ Դաշնակցության անդամների և համակիրների հարգանքն իմ նկատմամբ: 

Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ` ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջդրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին և անդամներին: Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների և ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու և քննարկելու համար: Որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ և ինձ տեղյակ են պահել, որ կա կայացրած որոշում` չստարել որևիցե թեկնածուի և կուսակցության անդամներին կոչ են անել ազատ ընտրության:

ԿԿ վերջին որոշման մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից, ԿԿ այս քայլը համարում եմ ոչ կոռեկտ: Վստահ եմ, որ այս որոշումը չի արտացոլում Դաշնակցության անդամների մոտեցումները և ընդունվել է ԿԿ մի խումբ անդամների և Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցության տակ: Գտնում եմ, որ ընդունված որոշումը ոչինչ չունի Դաշնակցության գաղափարախոսության և դավանած արժեքների հետ և Դաշնակցության անդամների և համակիրների մեծամասնությունը չի կիսում այս որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել