Footsport.am-ը գրում է.
Այսօր Անթալիայում կկայանա շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 5-րդ մրցափուլը: Հայաստանի հավաքականի մրցակիցն Ադրբեջանի ընտրանին է: Մեր հավաքականն այդ հանդիպմանը կներկայանա մարտական կազմով` Լևոն Արոնյանի գլխավորությամբ: Երեկ չինացիներից կրած պարտությունից հետո մեր շախմատիստները, չնայած պահպանեցին 2-րդ հորիզոնականը, սակայն առաջատարից` ՈՒկրաինայի ընտրանուց, հետ են մնում արդեն թիմային 3 միավորով: Այնպես որ, այսօրվա հաղթանակն անհրաժեշտ է, որպեսզի միավորների այդ տարբերությունն առավել չմեծանա, քանի որ դժվար է ենթադրել, որ ուկրանիացիներն այսօր միավորի կորուստ ունենան Թուրքիայի հավաքականի դեմ խաղում: Բացի այդ, Ռուսաստանի հավաքականն էլ արդեն թիմային մավորներով հավասարվել է մեր հավաքականին և մնացած հանդիպումներում այդ հավաքականից սայթակումներն ակնկալելն այնքան էլ իրական չեն: Ներկայիս աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականի սպասելի հաղթանակի հիմնավորումներից է նաև այն, որ մեր այսօրվա մրցակիցը հանդես է գալիս ոչ ուժեղագույն կազմով: Հիշեցնենք, որ ադրբեջանցիների կազմում աշխարհի առաջնությանը չեն մասնակցում թիմի ընդգծված առաջատարներ Մամեդյարովը և Ռաջաբովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ