Footsport.am-ը գրում է.

ararat_pyunik_1_3756

Այսօր կկայանան ՀՀ բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին՝ 14-րդ մրցափուլի առաջին 2 հանդիպումը: Ինտրիգային է հատկապես «Հրազդան մարզադաշտում ժամը 16-ին «Արարատի» եւ «Փյունիկի» միջեւ ընթանալիք երեւանյան մրցավեճը:

ՀՀ առաջնության 1-ին շրջանի 7-րդ մրցափուլում ՝սեպտեմբերի 28-ին ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած խաղում սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչի հիանալի գոլի շնորհիվ «Արարատին» հաջողվեց հաղթել այն ժամանակ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող «Փյունիկին» եւ ոչ միայն ընդհատեց վերջինիս անպարտելի 6 հանդիպումների շարքը, այլեւ դարձավ 1-ին շրջանի հաղթող եւ դրանից հետո մինչեւ հիմա ոչ մեկին չի զիջել առաջատարի դիրքերը: Սակայն «Փյունիկն» էլ շատ շուտով պատասխան հարվածը հասցրեց ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում: Այս թիմերի այդ փուլի գավաթային 1-ին խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցվեց:

Իսկ ահա նոյեմբերի 6-ի պատասախան խաղում, որը ընթացավ «Հրազդան» մարզադաշտում Ռաֆայել Նազարյանի սաներին խաղավարտից 1 րոպե առաջ Վիուլեն Այվազյանի խփած գոլի շնորհիվ հաջողվեց 2:1 հաշվով հաղթանակ կորզել եւ դուրս գալ կիսաեզրափակի`դուրս թողնելով «Արարատին» հետագա մրցապայքարից: Այսօրվա խաղին «Արարատն» մոտենում է արդեն ՀՀ առաջնության «ձմեռային» չեմպիոնի կարգավիճակում, եւ կջանա զարգացնել իր հաջողությունն ու ավելացնել մերձակա մրցակիցների նկատմամբ ունեցած միավորների տարբերությունը:

«Փյունիկը», որ նախորդ մրցափուլից հանդես է գալիս պաշտոնանկ արված Ռաֆայել Նազարյանին ժամանակավորապես փոխարինած Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, իր հերթին կփորձի դուրս գալ վերջին 3 մրցափուլերի անհաջող շրջանից (3 խաղում 1 միավոր է վաստակել) եւ ապացուցել, որ կրկին պատրաստ է միջամտել մրցանակային տեղերի մրցապայքարին:

Ամեն դեպքում բուքմեյքերները այս խաղում փոքր ինչ ավելի շատ են հավատում «Արարատի» հաղթանակին եւ նրա հաջողության հասնելու հնարավրությունը գնահատել են 2,2 գործակցով, մինչդեռ Ավետիսյանի սաների համար այն 2, 87 է, իսկ ոչ-ոքին էլ ստացել է 3,4 գործակից: Նկատենք ոչ պակաս կարեւոր մի հանգանք, այս խաղին «Արարատի» եւ ՀՀ երիտասարդական հավաքականի, ինչպես նաեւ «Փոյւնիկի» եւ մինչեւ 17 տարեկանների ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչներ Աբրահամ Խաշմանյանն ու Վարզադատ Ավետիսյանը հանդես են գալու ՊՐՈ կարգի մարզչական արտոնագիր ստացած մարզիչների կարգավիճակում եւ պիտի պարզվի թե այդ դասընթացներից ինչ դաս են քաղել այս մասնագետները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել