1in.am-ը գրում է.

Սպիտակ տան կայքի նախաձեռնությունների բաժնում օրերս հայտնված միջնորդագիրը, որն ԱՄՆ նախագահի վարչակազմից խնդրում էր պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու համար, արդեն ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքել:

Այսպիսով՝ եթե միջնորդագիրը մեկ ամսում հավաքում է 100 հազար ստորագրություն, ապա այն պետք է քննության առնվի վարչակազմի կողմից:

Միջնորդագիրը կայքում էր հայտնվել նոյեմբերի 26-ին:

«Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նրա կառավարությունը մերժում են արևմտյան քաղաքակրթության հետ մերձենալու ուկրաինացի ժողովրդի իրավունքը»,- միջնորդագրի հեղինակներին է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»:

    

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել