Footsport.am-ը գրում է.
Այսօր Անթալիայում շախմատի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 4-րդ մրցափուլում կրեց իր անդրանիկ պարտությունը: Մեր ընտրանին 1,5-2,5 հաշվով զիջեց Չինաստանի հավաքականին: Միակ հաղթանակը գրանցվեց Լևոն Արոնյանի օգտին, Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանն իրենց մրցախաղերը տանուլ տվեցին: Չնայած պարտությանը Հայաստանի հավաքականը մնաց 2-րդ տեղում: Առաջատարը` Ուկրաինայի հավաքականն, այս անգամ էլ հաջող հանդես եկավ և պարտության մատնեց Գերմանիայի ընտրանուն: Ուկրանիացի շախմատիստները 4 թիմային անընդմեջ հաղթանակներից հետո վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այժմ նրանք արդեն 3 միավորով գերազանցում են Հայաստանի և Ռուսաստանի հավաքականներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ