Այսօր ես իմ անհամաձայնությունը հայտնեցի խմբակցության ղեկավար «Էգ առյուծին» եւ գիտեք ի՞նչ է ասում՝ «ինչո՞ւ ես դու երեկ դեմ քվեարկել կուսակցության որոշմանը»: Ասում եմ՝ ի՞նչ խմբակցություն, ինչի՞ մասին ես խոսում, եթե դու խմբակցություն ունես, դա ուրիշ բան, բայց ի՞նչ խմբակցության մասին ես խոսում, երբ ոչ մի քննարկում ու խոսակցություն չի եղել: Ես քվեարկել եմ իմ խղճի ու համոզմունքների համաձայն, ինչպես պարտավոր է անել յուրաքանչյուր պատգամավոր, ոչ թե քո հրահանգներով, տիկին Բիշարյան: Դու ո՞վ ես, որ ինձ հրահանգ տաս:
Դրա համար երեկվա ամսաթվով ինչ-որ բաներ են գրել եւ արագ տեմպերով ինձ հեռացրել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել