Footsport.am-ը գրում է.

anna

Ադրբեջանի սպորտային մանրամարզության հավաքականը միանգամից համալրվեց 3 մարզիկ- մարզուհիներով: Ինչպես տեղեկացնում է, մանրամարզության միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը (FIG). ռուսաստանցիներ  Աննա Պավլովան, Յուլիյա Ինշինան և Կոստանտին Պլուժնիկովը հանդես կգան Ադրբեջանի հավաքականի կազմում: Հարևան երկրում նման ձեռքբերումն արդեն իսկ  մեծ հաջողություն են համարում: Նշվում է այս մարզիկների սպորտային նվաճումները, որոնք, իրոք, հարգանքի են արժանի: Այսպես. Պլուժնիկովը հաղթող է դարձել  աշխարհի գավաթի խաղարկության փուլերում և դարձել Եվրոպայի չեմպիոն: Պավլովան Աթենքի  օլիմպիական խաղերի մեդալակիր է, իսկ Ինիշինան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է: Թվում է` ադրբեջանցիներն այս մարզիկներով միջազգային մրցասպարեզներում լուրջ մրցակից կդառնան մանրամարզության առաջատար երկրներին: Սակայն  փաթեթային այս տեղափոխությանն այնքան էլ մեծ կարևորություն չի տրվում,  և առաջին հերթին` հենց Ռուսաստանի մասնագետների կողմից: Ռուսաստանի մանրամարզության պետական  մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն հայտարարել է, որ այս մարզիկների հեռանալու փաստից չպետք է անհանգստանալ: Ըստ նրա, 26-ամյա Պավլովան երկար ժամանակ է, որ չի դիտարկվում Ռուսաստանի հավաքականի թեկնածու: Պատճառն այն է, որ  մարզուհին այժմ շատ  պարզունակ վարժություններ է կատարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել