Footsport.am-ը գրում է.

1

Արդեն հայտնել ենք, որ 2009 թ ծանրամարտի 69 կգ քաշային կարգի աշխարհի չեմպոինուհի Նզաիկ Ավդալյանը, նոյեմբերի 27-ի գիշերը արու զավակ է ունեցել, որին նրա սկեսրայրի անունով անվանակոչել են` Վաչե: «Էրեբունի» հիվանդանոցից ստացած տեղեկությունների համաձայն թե փոքրիկի, որ լույս աշխարհ է եկել 53 սմ հասակով եւ 4 կգ քաշով, եւ թե նրա մայրիկի մոտ ամեն ինչ նորմալ է ու նրանք իրենց շատ լավ են զգում ու բժիշկների հավաստմամբ` 2 օրից արդեն տանը կլինեն: Նազիկը ծննդաբերությունից հետո տված իր առաջին հարցազրույցներում հայտնել է, որ մայր դառնալը հրաշք զգացողություն է, եւ մաղթում է, որ բոլոր աղջիկներն էլ զգան եւ ապրեն Աստծո այդ պարգեւը: Նա տեղեկացրել է, որ զինվորական ծառայության մեջ գտվող իր ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը իրենց զորամասի ղեկավարության կողմից թույլատրություն է ստացել, եւ արդեն այցելել է հիվանդանոց ու արդեն տեսել է իր որդուն: Ականատեսների վկայությամբ խոշոր, կլորիկ փոքրիկը շատ նման է իր հայրիկին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել