Footsport.am-ը գրում է.
Դեռ նոր է ավարտվել Չենայում ընթացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման Անանդ –Կառլսեն մրցամարտը, որտեղ 6,5:3,5 հաշվով հաղթեց եւ աշխարհի 16-րդ չեմպիոն հռչակվեց նորվեգացի երիտասարդ գրոսմասյտեր Մագնուս Կառլսենը, ում 23-ամյակը միայն վաղն է լրանում ՝ նոյեմբերի 30-ին, եւ դեռ ամբողջովին չեն հանդարտվել կրքերը, երբ արդեն սկսվել է աշխարհի չեմպիոնի կոչման հաջորդ շրջափուլի մասնակից 8 հավակնորդների հնարավորությունների գնահատման գործընթացը: Այսպես` երեկ Twitter-ի իր էջում աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը եկող տարի մարտի 11-ից մինչեւ ապրիլի 1-ը ՌԴ-ի Խանտի Մանսիյսկում ընթանալիք աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մեջ ֆավորիտներ է անվանել Լեւոն Արոնյանին եւ Վլադիմիր Կրամնիկին:
Ընդ որում եթե Արոնյանի պարագայում խնդրահարույց ոչինչ չկա դեմ արտահայտվելու, ապա Կրամնիկի պարագայում պատկերը մի փոքր այլ է: Նախորդ շրջափուլի հավակնորդների մրցաշարի մեկնակրից առաջ Կասպարովը բավական թերահավատորեն էր վերաբերվում Կրամնիկի հաջողության հասնելու հնարավորություններին եւ ասել էր . «Ես Կրամնիկին էլ հաշվից դուրս չէի հանի, թեպետ… վերջերս նրա 2-րդ երեխան ծնվեց: Հասկանում եք նման դեպքերում մարդիկ բնականոն ձեւով սկսում են շեղվել հիմնական գործից:
Շատ կարեւոր է, որ Կրամնիկը իր հսկայական նվաճումների հետ մեկտեղ ամեն դեպքում նաեւ ընտանեկան մարդ է ու 2 երեխա ունի: Դա ենթագիտակցորեն մարդուն ստիպում է ուրիշ բաների մասին մտածել»: Ինքը` Կրամնիկը, այս առիթով նշել է . «Ես 2-3 տարի կխաղամ հավանաբար, իսկ հետո` երեւի ոչ: 40 տարեկանից հետո կսկսեմ մտածել ուրիշ բաների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ