Հայաստանում 2040-ին մարդ չի մնալու, ասվում է ռուսական եսիմ ինչ հաղորդման մեջ, ու մեր լրատվամիջոցները դա հավեսով տարածում են: Էդ իմաստով, մեր լրատվական դաշտը բացարձակ անպաշտպան է ցանկացած մանր ու խոշոր սադրանքից: Մերոնց թվում է, որ եթե այդպիսի նյութ դրեցիր, դրանով վնասեցիր իշխանությանը եւ նպաստեցիր ընդդիմաիր քննադատությանը: Մինչդեռ տվյալ եւ մյուս նման տիպի նյութերը ոչ թե հակաիշխանական, այլ հակապետական տեղեկատվական «կրակոցներ են»: Տվյալ դեպքում Հայաստանում մնալու է 0 մարդ 2040-ին, ռուսական քարոզչություն է Հայաստանի դեմ, այն էլ ամենայն հավանականությամբ, կարեւոր պետական այցին ընդառաջ: Բացարձակ կարեւոր չէ, թե Հայաստաում արտագաղթի խնդիրն իրական է, թե ոչ, 2040-ին ՀՀ-ում մարդ կմնա, թե ոչ: Սա հակահայաստանյան քարոզչություն է եւ դա պետք է հասկանալ եւ չտարածել՝ ակամայից մասնակցելով սեփական պետության դեմ ուղված քարողզչական գործողությանը: Պետք է նաեւ հասկանալ, որ սա պատահական ու եզակի լուր չէ, այլ Ռուսաստանի կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիայի մաս, համաձայն որի, նախկին սովետական հանրապետությունների անկախանալը սխալ էր, եւ առանց Ռուսաստանի նրանք չեն կարող գոյատեւել: Սա ռուսական քարոզչության կայուն եւ հիմնարար մասն է:

Հ.Գ. Իսկ բովանդակային առումով, լավ կլիներ ռուսները հաշվեին, թե քանի մարդ է մնալու Ռուսատանում 2040-ին, որովհետեւ ժողովրդագրական խնդիրը շատ սուր է նաեւ Ռուսաստանում, ինչպեսեւ արեւմտյան պետությունների մեծ մասում (այդ առումով մենք արեւմուտք ենք):

Հ.Գ 2 Նույնը վերաբերում է, ի դեպ, նաեւ Հայաստանը պատրաստ է հանձնել երկու տարածք Արցախում լուրին, որը հղում է այս անգամ թուրքական աղբյուրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել