Footsport.am-ը գրում է.
Այսօր Անթալիայում ընթանում է շախմատի տղամարդկանց թիմային առաջնության 3-րդ մրցափուլը: Հայաստանի հավաքականի մրցակիցը ԱՄՆ-ի ընտրանին է, որը երեկ խոշոր անակնկալի հեղինակ դարձավ` պարտության մատնելով Ռուսաստանի ընտրանուն: Այսօրվա մրցախաղում առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում առաջատարների` Լևոն Արոնյանի և Հիկարի Նակամուրայի մրցավեճը: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող հայ գրոսմայստերը մեթոդաբար ճնշում էր գործադրում մրցակցի պաշտպանության վրա: Արդյունքում Լևոնը ստացավ մեկ զինվորի առավելություն, որի առաջխաղացումը մրցակիցն այդպես էլ չկարողացավ կասեցնել և 42-րդ քայլին ընդունեց պարտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել