«Սեգոդնյա» թերթի հետ հարցազրույցում ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մի հատ դաղալ խոդ ա արել՝ բերելով Լեհաստանի օրինակը՝ որպես ԵՄ-ի հետ ասոցացման դրական օրինակ: Այս կերպով, ֆյուլեն կարծես ամոթանք է տալիս Ուկրաինային, թե դուք հիմար դուրս եկաք, սենց հնարավորությունը բաց թողեցին:
Միևնույն ժամանակ, Շտեֆան ֆյուլեն մոռանում է նշել, որ ԵՄ-ի հետ ասոցացման դիմաց Լեհաստանին ներեցին նրա ողջ արտաքին պարտքը ԵՄ-ի անդամ երկրներին, որը կազմում էր միլիարդավոր դոլարներ, և որ պակաս կարևոր չէ, երաշխավորեցին, որ տասնյակ միլիարդ դոլարի ներդրումներ կանեն տնտեսության վերակառուցման համար և արեցին, իսկ Ուկրաինային ոչ պարտք են ներում, ոչ էլ ինչ-որ երաշխիքներ են տալիս՝ բավարար ներդրումներ անելու հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել