1in.am-ը գրում է.

Վենեսուելացի Օսմել Սոուսը, ով աղջիկներին պատրաստում է գեղեցկության մրցույթների համար, հերքել է շշուկներն այն մասին, որ Մարիա Գաբրիելա Իսլերը, ով վերջերս արժանացել է «Միսս տիեզերք» տիտղոսին, կոսմետիկ վիրահատության է ենթարկվել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Այն բանից հետո, երբ Մարիա Գաբրիելան հաղթեց «Միսս տիեզերք» մրցույթում, տեղի սոցիալական կայքերում շշուկներ տարածվեցին, թե նա դիմել է կոսմետիկ վիրաբույժների օգնությանը: Հայտնվեցին նաև լուսանկարներ, որոնք իբր հաստատում էին այդ տարբերակը:

«Կան մարդիկ, որոնք ձգտում են նվազեցնել աղջկա արժանիքները, ով փայլուն հաղթանակ է տարել: Նրանք փորձում են համեմատել նրա վերջին լուսանկարները 13 տարեկանում արված լուսանկարների հետ, որտեղ նա դեռահասի տեսք ունի»,- ասել է նա:

Սոուսը, ով իր երկար կարիերայի ընթացքում նախապատրաստել է «Միսս տիեզերք» մրցույթի յոթ հաղթողների, նշել է, որ Մարիան համաձայնվել է մրցույթին մասնակցել մի պայմանով՝ որ ոչ մի վիրահատություն չի լինի:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել