Ախր ինչո՞ւ են բոլոր աղջիկներն այդքան կենտրոնացած սեքսուալ փորձի վրա: Իրականում, տղամարդկանց այդքան էլ պետք չեն հմուտ սիրուհիներ: Նրանց պետք են սիրող և հավատարիմ կանայք, մաքուր և օրալ ու անալ սեքսով չայլասերված էակներ:
Կասեք բոլոր տղամարդիկ չէ՞, որ ցանկանում են լինել կնոջ կյանքում առաջինը, և բազմաթիվ տղամարդիկ ու կանայք չեն ընդունում կուսության պաշտամունքը` ասելով, որ դա սեքսուալ քաղաքավարության բացակայություն է: Բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ:
Պարզապես մաքուր ու անմեղ աղջկա հետ ամուսնանալը մեծ պատասխանատվություն է տղամարդու համար: Չէ՞ որ պետք է համապատասխանել սիրո, հավատարմության և վստահության բարձր նշաձողին, որ առաջ է քաշում աղջկա կուսությունը: Եվ տղամարդն ինքն էլ պետք է լինի եթե ոչ կույս, ապա գոնե չայլասերված:
Կուսությունը սիրո լավագույն ապացույցն է
Այո, այո, ցանկացած նորմալ տղամարդու համար սիրելիի կուսությունը սիրո լավագույն ապացույցն է: Հակառակ դեպքում ինչպե՞ս համոզվես, որ աղջիկը սիրում է քեզ, որ դու նրա համար առաջինն ու միակն ես, և նա պատրաստ է ամբողջությամբ տրվել քեզ:
Կուսությունից զրկվելու ցանկությունը ոչ միայն ֆիզիկական համակրանքի ապացույց է, այլև ապացույց է, որ աղջիկն ընտրել է իր տղամարդուն:
Կնոջ կուսությունը մաքրության տաղերգ է
Տղամարդուն այնքան հաճելի է գիտակցել, որ աղջկան ոչ ոք չի դիպչել իր ձեռքերով, շրթունքներով և մարմնի այլ մասերով: Շատ հաճելի է իմանալ, որ աղջիկն այնքան բարոյական, զուսպ և լավ դաստիարակված է, որ չի թողել ոչ մի այլ տղամարդու կեղտոտել իրեն:
Կույս աղջիկները ժամանակակից աշխարհի հեղափոխականներն են
Այն աղջիկը, ով սեքսուալ ազատության ժամանակներում կարողացել է պահել իրեն մինչև ամուսնական առաջին գիշերը, ուժեղ անձնավորություն է և արժանի է հարգանքի:
Չէ՞ որ նա չի կորցրել իրեն, չի տրվել ընկերուհիների և ընկերների համոզումներին: Նա չի հետևել «Կույս լինելը մոդայիկ չէ» նշանաբանին:
Չնայած սեքսի մասին բոլոր խոսակցություններին և պրոպագանդային՝ աղջիկն իր մեջ ուժ է գտել չթռնել առաջին պատահածի գիրկը, կարողացել է իրեն պահպանել իր սիրելիի համար: Իսկ ի պատասխան դրա՝ նա արժանի է տղամարդու երախտապարտությանը:
Այնպես որ, խորհուրդ եմ տալիս հիշել, որ կուսությունը լավագույն նվերն է տղամարդուն: Եվ հիշեք, որ կուսությունը սեքսում անփորձության հոմանիշը չէ:
Չէ՞ որ ավելի հեշտ է լավ սիրուհի դառնալ սիրելի տղամարդու օգնությամբ, քան այս անկողնուց մյուսը թռնելով և հազար ու մի հիվանդություն ձեռք բերելով: