gabiFootsport.am-ը գրում է.

Այսօր Անթալիայում կկայանա շախմատի տղամարդկանց թիմայաին առաջնության 3-րդ մրցափուլը: Հայաստանի հավաքականի մրցակիցը ԱՄՆ-ի ընտրանին է, որը երեկ խոշոր անակնկալի հեղինակ դարձավ` պարտության մատնելով Ռուսաստանի ընտրանուն, որն այս մրցաշարում ունի ամենաբարձր վարկանիշը:  Առաջին խաղատախտակի վրա առաջատարների Նակամուրայի և Կրամնիկի մրցավեճն ավարտվեց առաջինի վստահ հաղթանակով: Ամերիկացիներին 2-րդ միավորը պարգևեց  Օնիշչուկը, ով 4-րդ խաղատախտակի վրա առավելության հասավ Վիտյուգովի նկատմամբ:

Մյուս երկու պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով, և ամերիկացիները 3-1 հաշվով առավելության հասան հաղթողի հիմնական հավակնորդներից մեկի նկատմամբ: Հայաստանի հավաքականի հետ այսօրվա մրցախաղում ԱՄՆ-ի հավաքականի կազմում  կատարվել է մեկ փոփոխություն. 4-րդ խաղատախտակի վրա հանդես գալու իրավունքը վստահվել է Վարուժան Հակոբյանին, ում մրցակիցը  կլինի Գաբրիել Սարգսյանը:

Բավականին հետաքրքիր մրցավեճ է սպասվում 1-ին խաղատախտակին, որտեղ  Հիկարի Նակամուրան կխաղա Լևոն Արոնյանի հետ: Ինչպես հայտնի է, հայ գրոսմայստերը երեկ  Եգիպտոսի ընտրանու հետ հանդիպմանը չմասնակցեց, սակայն առանց մեր առաջատարի էլ հայ շախմատիստները 3-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել