nazik3Footsport.am-ը գրում է.

Ուրախալի լուր ստացվեց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: 2009թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը արու զավակ է ունեցել, ում անվանակոչել են նրա ամուսնու ՝ Էրիկի հոր անունով` Վաչե: Անվանի ծանորդուհին, ով 2011թ.ապրիլի 26-ին Վանաձոր –Գյումրի ավտոճանապարհին  ավտովթարի ենթակվեց և լուրջ կոտրվածքներ էր ստացել, անհավատալի տոկունություն ու կամք դրսեւորեց` հաղթահարելով մի քանի բարդ վիրահատություններ:

Մարզուհին այն ժամանակ հայտարարեց. եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի,  նպատակ ունի կրկին Մեծ սպորտ վերադառնալ: Նազիկ Ավդալյանի ամուսինը վանաձորցի նախկին ծանրորդ Էրիկ Կարապետյանն է: Նշենք, որ Գյումրիում ծնված մարզուհին վանաձորցի ամուսնու եւ նրա ընտանիքի հետ այժմ բնակվում է Երեւանում:

Նազիկը ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի է հռչակվել 2009 թ. նոյեմբերի 25-ին, Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնուհին ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել