Չհանձնվես, քանզի դու յուրահատուկ ես ապրելով ու այստեղ է քո սուրբ օջախը։
Չհանձնվես, քանզի սա է քո հայրենիքն ու ցանկալի պետությունը։
Չհանձնվես, քանզի սրա համար են կյանք տվել մեր եղբայրներն ու մեր պապերի վեհ շիրիմներն են այստեղ հանգստանում։
Չհանձնվես, որովհետև այդ է քեզանից սպասվածը բոլորից ու հողն է պարտադրանք։
Չհանձնվես, որովհետև այստեղ ու այս պահին է կերտվում ապագան քո ժառանգների։
Չհանձնվես, որովհետև դու ծնվել ես օժտված բարձրագույն արժեքներով պապերիցդ ժառանգած։
Չհանձնվես, որովհետև հանձնվել ես քո ընտանիքի ու ընկերների սերերին, որ լինելու են հավերժ։
Չհանձնվես ու չհանձնվես հավիտյան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել