Երգչուհի Նանան իր համերգի հնարավոր տապալման և առաջացած խնդիրների համար մեղադրում է լրագրողներին: Այս մասին NewsBook.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը` երգչուհի Նանան:
Ըստ մեր տեղեկությունների՝ երգչուհու՝ վերջերս կայացած հեռուստահարցազրույցը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել, որն էլ իր հերթին առաջացրել է խնդիրներ երգչուհու մասնագիտական կյանքում: Բանն այն է, որ հեռուստահաղորդումից դժգոհել են այն մարդիկ, որոնք պետք է Օդեսա քաղաքում կազմակերպեին երգչուհու համերգը։ Նրանց բարկացրել է երգչուհու՝ հեռուստաեթերից հնչած «ռաբիզոտ» արտահայտությունները, ավելին, հանդիսատեսից շատերը հետ են վերադարձրել գնված տոմսերը՝ այսպիսով հրաժարվելով մասնակցել համերգին։
Վերոնշյալ տեղեկությունը ճշտելու համար NewsBook.am-ը զրուցեց երգչուհու հետ, ով ասաց. «Ես արդեն հոգնել եմ, այլևս հարցազրույցներ չեմ տալու, որովհետև լրագրողների պատճառով, ես չեմ ուզում խայտառակ լինեմ անիմաստ տեղը` հիմար ու անգրագետ քննադատություններով, պետք չի էլի»:
Մեր այն հարցին, թե դուք, փաստորեն, ձեր գործնական անհաջողությունների համար մեղադրում ե՞ք լրագրողներին, երգչուհին բավականին սրամիտ պատասխան տվեց. «Հա, բա չէ, մեր հարևան Հռիփսիմեին, կամ Վալոդիկին»։
Իսկ թե ի՞նչ խնդիրներ են իրականում առաջացել, երգչուհին սկզբում չցանկացավ խոսել, ասելով, որ լավ կլիներ լրագրողները մի քիչ գրագետ և կրթված լինեին, այնուհետև վստահեցրեց, որ վերոնշյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Հավելենք նաև, որ մեր տեղեկությունների համաձայն, կազմակերպիչներին զայրացրել են երգչուհու հետևյալ հայտարարությունները․ «Կարևորը թագուհի եմ» , «Իմ տղամարդու գլխի թագը միշտ փայլուն պիտի պահեմ» և այլն։ Համացանցում ևս հեռուստաեթերում հնչած երգչուհու արտահայտությունները դարձել են քննադատության առարկա։
Երգչուհի Նանայի՝ Asekose.am-ին տված հարցազրույցը՝ ստորև: