Ուրեմն ժողովուրդ ջան, ցանկացած պետությունում կան առանցքային նախարարություններ, որոնց գործառույթները գերակայում են այլ նախարարությունների գործառույթներին։ Հայաստանում նման կարգավիճակ ունեն Պաշտպանության Նախարարությունը, Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը և Արտաքին Գործերի Նախարարությունը։ Վերջին օրերի իրադարձությունները հստակ մատնանշեցին մի քանի փաստեր։
Մենք կարող ենք հպարտ լինել մեր բանակով, որը ոչ միայն կարողանում է անառիկ պահել մեր սահմանները, այլև պատժել ադրբեջանցիներին։ ԱԻ նախարարության մասին բան չեմ կարող ասել, տա Աստված առիթ չլինի, որպեսզի մեր փրկարարները գործով ապացուցեն իրենց պրոֆեսսիոնալիզմը, իսկ այ մեր Արտաքին Գործերի Նախարարությունը դրսևորեց և շարունակում է դրսևորել իրեն այնպես, որ մարդու զզվելա գալիս։ Ընդ որում, ԱԳՆ-ի որդեգրած էս գործելաոճը այն աստիճան վտնգավորա ու աղետալի, որ մոտս տպավորություն կա, որ դրա դեմ ևս պետք է պայքարի մեր բանակը, հակառակ դեպքում, էդ արհավիրքից մեզ պետք է փրկեն փրկարարները։
Հենց նոր տեղեկացա, որ էս գիշեր արդեն Արցախում ադրբեջանցիք էլի փորձել են անցնել սահմանը, բայց մերոնք նկատել են դրանց ու մարտա տեղի ունեցել, որի արդյունքում մենք ունենք մեկ զոված զինվոր։ Խորին ցավակացանքներս զինվորի ընտանիքին ու հարազատներին։ Ամենավատ բառերը իմ բառապաշարի՝ ԱԳՆ-ի հասցեին, որովհետև հիմա արդեն կարամ ասեմ, որ էս անգամ իրանք էլ ոչ պակաս մեղավոր են, որովհետև իրենց դավաճանության հավասար լռությամբ միայն խրախուսում են, որ թշնամին շարունակի իրա սադրանքները ու փորձի հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա։
Ասեմ ավելին, մեր ԱԳՆ-ի ապաշնորհ, անտաղանդ, ոչխարական ու անողնաշար պահվածքը կարող է հանգեցնել դեպքերի էսկալացմանը, որովհետև եթե մեր դիվանագիտությունը լռում է, էս հարցի ողջ բեռը ընկնում է բանակի ուսերին, իսկ բանակը ունի լուծման ընդամենը 2 այլընտրանք՝ բացառել ռիսկը հնարավորինս էֆֆեկտիվ միջոցներով ու օգտագործելով առկա սպառազինության բոլոր տեսակները, կամ էլ ձեռքները ծալել ու նստել, մինչև մեր դիվանագետները կբարեհաճեն զբաղվել իրենց գործով։
Վատ բան եմ ասում, գիտեմ, բայց երևի պետքա, որ իրանց երեխեքից մեկը զոհվի սահմանին, որ նոր հասկանան, իրենց հանցավոր անգործության հետևանքները։ Չնայաց չէ մի չէ, իրանցից ու՞մ երեխենա ծառայում, էն էլ սահմանին, որ մի բան էլ անհանգստանան տենց մանր հարցերով։ Ապշում եմ, ո՞նց կարելիա լինել էս աստիճան պատասխանատու ու անթասիբ…