Ես հանուն Եվրոպայի հետ ասոցացման` դուրս չէի գա փողոց: Դուրս չեմ գալիս: Ու ոչ թե որտև ես ուզում եմ ընկնել ռուսական սապոգի տակ` մատուշկայի գիրկը:
Ես դուրս կգայի, եթե ընտրությունը լիներ ազատություն կամ Ռուսաստան:
Բայց էսօր ես չունեմ էդ ընտրությունը: Ցավոք, ազատությունը շատ քչերն են դիտարկում որպես տարբերակ: Ու ոչ միայն ղեկավարության մեջ: Հասարակ մարդկանց շարքերում էլ:
Էսօր ընդամենը ճաշակների պայքար է, չկա պայքար հանուն գաղափարի՝ ազատության: Իսկ ծառայության (կուզեք՝ ստրկության) տեսակների միջև մեծ տարբերություն դնելն ու դրանց համար իրար կոկորդ կրծելն ինձ համար զավեշտալի է: Թոկից կապած՝ մեկ չի՞ տերդ սև է, թե սպիտակ:
Դրա համար իմ կռիվը լեզվի համար է, էնտեղ ազատության՝ հոգևոր ու մտավոր, հիմքերն են թաղված:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/670237.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել