ԽՄՈՐ՝
1,5 բաժակ ալյուրը մաղել ամանի մեջ, ավելացնել մանր կտրատած 250 գ սառը կարագ, դանակով մանրացնել, հետո մատներով տրորել այնքան, մինչև ստացվի փշուրներով զանգված: Ավելացնել 150 մլ թթվասեր, խմոր հունցել՝ քիչ-քիչ ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի փափուկ, չկպչող խմոր: Բաժանել 3 մասի, փաթաթել տոպրակով և 1 ժամով թողնել սառնարանում:
ՄԻՋՈՒԿ՝
ա) 1 բաժակ մանրացրած ընկույզ, կես բաժակ շաքարավազ, դարչին, մեկ ձվի սպիտակուց:
բ) թանձր ջեմ կամ NUTELLA
Յուրաքանչյուր գունդը բավական բարակ շրջանաձև գրտնակել, սուր դանակով բաժանել եռանկյունների, լայն եզրին մոտ դնել մեկ թեյի գդալ միջուկ, փաթաթել: Եթե պատրաստի սիգարեթները պատելու եք շաքարի փոշով, ապա վրան ձու քսելու կարիք չկա:
Թխել նախապես 200 (400 F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 15 րոպե:
Սիգարեթները ստացվում են շատ նուրբ ու փխրուն: Բարի ախորժակ!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան