Եթե այս խիստ պատասխանատու ժամանակահատվածում ՀՀ ղեկավարությունը չկարողացավ տապալված արտաքին քաղաքականությանը արհեստական շնչառություն տալ, ապա հույսներս վերջնականապես կարող ենք կտրել, որ երկրում մոտակա հինգ-վեց տարում կարող ենք ունենալ փոքր-ինչ կայուն տնտեսություն և արտագաղթի ախտով չտառապող ժողովուրդ:
Բազում անգամներ ենք համոզվել, որ մեր ժողովրդի ու ղեկավարության միջև հաստատվել է միակողմանի զգացմունքների վրա հիմնված հարաբերություններ, և հերթական անգամ հուսախափ չլինելու համար, հայ հասարակությունը պետք է դիմի կառուցողական քայլերի: Համացանցում դժգոհություն արտահայտելն ու համախոհների «հավանումները» ձեռք բերելը միայն կարող է ապահովել գիշերային հանգիստ քուն, ոչ ավելին: Իսկ ծայրահեղ կառուցողական քայլ կարող ենք դիտարկել Ուկրաինայի թարմ իրադարձությունները, որոնց հետևելիս ակամայից հիասթափվում ես մեր հասարակական մտածողությունից:
Ինչևիցե, հետաքրքիր կլինի տեսնել Սերժ Սարգսյանի կիսաշաղմատային մտածողությունը, եթե, իհարկե, վերականգնել է իր կորցրած քունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/672771436101181
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել