1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները՝ «Վիլ Քորնել» բժշկական քոլեջից, հայտնաբերել են հազվադեպ գեն, որը պատասխանատու է սրտանոթային հիվանդությունների համար: Այս մասին հաղորդվում է American Journal of Cardiology գիտական ամսագրում հրապարակված նրանց հոդվածում՝ փոխանցում է gazeta.ru-ն:

Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ ApoE գենի մուտացիան բարձրացնում է տրիգլիցերիդների մակարդակը՝ ճարպեր, որոնք կապված են սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարային դիաբետի, ճարպակալման ու կաթվածի հետ:

Գիտնականները նաև պարզել են, որ տվյալ գենի մուտացիան առավել հաճախ հանդիպում է Աֆրիկայից արտագաղթածների շրջանում ՝ աֆրոամերիկացիներ, Պարսից ծոցի երկրների բնակիչներ կամ հենց աֆրիկացիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել