Footsport.am-ը գրում է.
Ինչպե՞ս թիմի համար ամեն ինչ մի քանի րոպեում շրջվեց գլխիվայր, աննախադեպ նորություն հայկական հեռուստատեսությունում, ինչու՞ թիմի ավագի անունը բացակայում էր նույնիսկ հայտացուցակում, ինչո՞վ են նման Սերժ Դեբլեն և Գևորգ Նռանյանը, մարզչական բացահայտում հանդերձարանից, ու՞մ համար է հաջողակ 13 թիվը. այս և մի քանի այլ նկատառումներ բարձրագույն խմբի 13-րդ մրցափուլից:
ԽՈՍՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԿԱՊԱՆԸ
Ժամանակագրային առումով մրցափուլի առաջին հանդիպումը կայացավ Կապանում, որտեղ տեղի «Գանձասարը» հյուրընկալել էր «Բանանցին»: Այս հանդիպումն իրադարձային էր այն առումով, որ առաջին անգամ Կապանից այն Հանրային հեռուստասեսությամբ ուղիղ հեռարձակվեց: Ինչպես հայտնի է, հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2-1 հաշվով: Իսկ հաղթականյ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը, ով բավականին տպավորիչ հարվածով 3 միավոր պարգևեց դաշտի տերերին: Տարօրինակ էր, որ այդ հանդիպմանը չմասնակցեց և նույնիսկ թիմի հայտացուցակում բացակայում էր «Գանձասարի» ավագ Նարեկ Բեգլարյանի անունը: Տեղեկություն տարածվեց, որ թիմի ավագի և գլխավոր մարզչի միջև տարաձայնություններ են առաջացել, սակայն մեր հետ զրույցում «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը հերքեց դրա իսկությունը: Իսկ պատճառը. ըստ գործադիր տնօրենի, Բեգլարյանի վնասվածքն էր, և նա, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի հաջորդ խաղին:
ԳՈԼԱՅԻՆ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎ
Կապանյան հանդիպումից մեկ ժամ անց «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկեց «Ալաշկերտի» և« Արարատի» մրցախաղը: Դաշտի տերերն առաջնության հետնապահն են, իսկ արարատցիները` առաջատարը: Թվում է` այս խաղում ամեն ինչ կանխորոշված էր, սակայն նոր գլխավոր մարզչի` Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ «Ալաշկերտի» վերջին 2 անընդմեջ հաղթանակները ստիպում էր որոշ զգուշավորությամբ արտահայտվել հանդիպման վերջնական ելքի վերաբերյալ: Խաղասկիզբն էլ դրա վկայությունն էր .այն ընթանում էր գրեթե հավասար պայքարում: Սակայն 13-րդ րոպեն հաջողակ եղավ արարատցիների համար: Ավելի ստույգ` այդ րոպեին ֆուտբոլային փոքրիկ գլուգործոցի հեղինակ դարձավ Գևորգ Նռանյաը, ով տուգանայինում կասեցրեց գնդակը և շրջադարձ գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին: «Արարատի» հարձակվողն այս խաղում մեծ ակտիվություն դրսևորեց: Նա խաղավարտից 5 րոպե առաջ դարձավ նաև կրկնագոլի հեղինակ` խփելով իր թիմի 3-րդ գոլը: Սակայն դրանով Գևորգի գոլային ծարավը չհագեցավ, և նա ջանում էր ավելացնել գոլերի թիվը: Եվ 2 դրվագում շատ մոտ էր դրան, մասնավորապես` հեռու տարածությունից նրա հուժգու հարվածը աննշան շեղ ստացվեց: Իր խաղով Նռանյանն ակամա հիշեցրեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի խոսքերը Սերժ Դեբլեի մասին: « Շիրակի» հետ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից հետո Խաշմանյանը` տպավորված Դեբլեի խաղով, նշել էր, որ այդ հարձակվողը խաղադաշտում հարց էր լուծում: Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ «Ալաշկերտի» դեմ խաղում էլ Նռանյանը հանդես եկավ նույն դերով: Ինչևէ, արարատցիները խոշոր հաշվով վստահ հաղթանակ տարան, և անկախ առաջիկա 14-րդ մրցափուլի արդյունքներից, առաջնության հասարակածից հետո հպարտ միայնությամբ կգլխավորեն մրցաշարային աղյուսակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ