Footsport.am-ը գրում է.
«Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանը «Շիրակի» հետ ՀՀ առաջնության 13-րդ մրցափուլի խաղից (1:2) հետո իր տպավորությունները կիսեց, թե խաղից, եւ թե ՀՀ առաջնության 1-ին հատվածում ունեցած իրենց թիմի ելույթից .
«Լարված հանդիպում ստացվեց: Կային գոլային պահեր, սակայն ի տարբերություն «Շիրակի» մենք մեր պահերը չօգտագործեցինք: Խաղից առաջ մի քանի վնասվածքներ ունեի, այդ պատճառով չէր ստացվում լիարժեք իմ հնարավորություններն օգտագործել, ընթացքում էլ մի քանիսն ավելացան:
Ամփոփելով 1-ին շրջանը` ասեմ, որ մենք լավ սկսեցինք, սակայն վերջում թե հոգնածությունն էր, թե ուրիշ պատճառներ կային… ավելի շատ հոգնածության հետ եմ կապում: Բացի այն որ խաղում էինք երեք օրը մեկ, տարբեր տարիքային հավաքականներում էլ խաղացողներ ունեինք: Ճիշտ է, դա արդարանալու պատճառ չէ: «Փյունիկի» դեմ միշտ էլ մրցակիցները ուրիշ կերպ են տրամադրվում, մենք արդեն սովոր ենք: Ինչ վերաբերում է «Արարատին», կապ չունի, թե նրանք որ տեղում են, պետք է հաղթենք, որ հանգիստ խղճով արձակուրդ գնանք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել