Տխրությունը անցյալի թողնված հետքերն են: Իսկ այդ հետքերը ձեր կյանքի կատարած կամ չկատարած քայլերն են: Փորձեք լինել բացառիկ, անուշադրության մատնեք անցյալին: Իսկ եթե այն մեծ հետք է թողել կամ անցյալը կպած է ձեր վրա, շրջանցեք անցյալը: Անցյալը դրվագ է, կյանքի դարեր թվացող երկար տարիները ակնթարթ են դառնում, երբ դրանց սկսում եք անվանել անցյալ:

Մարդ ամեն ինչ ուղեղում է պատկերավորում, պատկերվում են այն ինչը կատարվել են: Կամ այն ինչը ցանկանում է պատկերվել:

Մարդն է իր մտքերը կառավարում: Հետևաբար կարող է խուսաբել սթրեսից: Միտքը ի՞նչ է, միտքը հենց այն է ինչ պատահաբար է գալիս, դու չես ընտրում: Փակեք աչքերը և մտածեք հաճելի մի բանի մասին 20 րոպե: Դրանով խուսափեք սթրեսից: Ի՞նչ է տխրությունը: Դուք տխրում եք անպայման սթրեսից հետո: Ինչո՞ւ է մարդ տխրում` կամայական մտածո՞ւմ է տխրեմ, և տխրո՞ւմ է: Մարդ տխրելուց առաջ ունենում է սթրեսային իրավիճակ: Մտածում դեպի առարկա կամ թեմա, մտավոր հոգս կամ մտքով հոգսի վերլուծում , մի խոսքուվ ասած ուղեղի ծանրաբեռնում: Հետո սթրես, իսկ հետո տխրություն:

Սթրես ասվածը բացատրվում է հետաքրքիր սխեմայով, եթե կա սթրես` կա պատճառ, իսկ պատճառը կարող է լինել տարբեր: Եվ սթրեսից է նաև առաջանում տխրությունը: Դուք տխրում եք, օրինակ, ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար: Դա նշանակում է` դուք մտածել եք այդ մեկի կամ այդ բանի մասին, ինչը նշանակում է դուք սթրես եք ապրել: Եվ հետևաբար տխրությունը գալիս է սթրեսից:

Կարող եք սթրեսից ազատվել շատ հետաքրքիր ձևով: Ուղակի նստեք հարմարավետ տեղում և 20 րոպե մտածեք այն մասին, ինչը ձեզ դուր է գալիս: Ապագայի կամ մտածեք ձեր լավ պահերի մասին: Մտածեք սիրելիների մասին: Եվ ի վերջո, ձեզ կյանք է տրված, որը կարճ է, իսկ երկնային կյանքը կամ երկրորդ կյանքը, որը ասում են գոյություն ունի, ուրեմն դուք կապրեք այնտեղ ևս: Բայց մի մոռացեք ապրել նաև ձեզ տրված առաջին կյանքով: Ես և հավատում և մեկ-մեկ չեմ հավատում երկնային կյանքին կամ երկրորդ կյանքին: Իմ կարծիքով լավ կլիներ, եթե լիներ էդպիսի բան: Աստվածաշնչում ասվում է, որ մարդը մահանալուց հետո հայտնվում է երկնքում, բայց կա ևս մեկ վարկած, որ մահից հետո մարդը ուղղակի անհետանում է, չի լսում, չի տեսնում, չի զգում և չի շարժվում: Ես չգիտեմ` որ մեկին հավատալ, բայց եկեք ուղեղը չծանրաբեռնենք, և ապրենք այն կյանքով, որը մեզ տրվել է, և եթե կա նաև երկրորդ կյանք, ուրեմն ավելի լավ թող լինի, մենք էլ կապրենք :D

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել