1in.am-ը գրում է.
«Ջեբհաթ Ալ-Նուսրա» ծայրահեղական կազմակերպության սիրիացի գրոհայինները գրավել են Ալ-Օմարը՝ երկրում ամենախոշոր նավթի հանքավայրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին:
Նրանց խոսքերով՝ հանքավայրի հետ գրոհայինները իրենց վերահսկողության տակ են վերցրել վառելիքով մի քանի ցիստեռն և ոչ մեծ քանակությամբ զինամթերք:
Ալ-Օմար հանքավայրի գրավումը նշանակում է, որ երկրի իշխանությունները կորցրել են նավթի մեծ մասի հասանելիությունը և ապագայում ստիպված կլինեն օգտագործել ներմուծված նավթ: Սիրիայի կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_232500.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



