400 գ սպագետին խաշել տուփի վրա գրվածին համաձայն, ջրքամել, ջրից կես բաժակ պահել: Թավայի մեջ 4 պճեղ մանր կտրատած սխտորը տապակել` անընդհատ խառնելով, որ չկարմրի, ավելացնել 150 գ սառեցրած կանաչ ոլոռ, կարող եք բեկոն կամ հավի միս էլ ավելացնել, 2-3 րոպե տապակել, ավելացնել 400 մլ սերուցք, խառնել և հատ-հատ ավելացնել 4 ձու` անընդմեջ խառնելով, ավելացնել 150 գ քերած պանիր, աղ, սև պղպեղ, այս զանգվածին միացնել սպագետին, խառնել, վերցնել կրակից: Զանգվածը լցնել ջեռոցի տապակի մեջ, ավելացնել չորացրած ուրց կամ կանաչ ռեհան, ծածկել քերած պանրով: 20 րոպեով տեղափոխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոց: Ես օգտագործել եմ դեղին գույն ունեցող պանիր: Շատ համեղ է ծովամթերքի հետ: Բարի ախորժակ!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել