Հարց`

Հարգելի բժիշկ, ունեցել եմ անպաշտպան պատահական սեռական կապ, ինչպե՞ս անել, որ խուսափեմ  սեռական ինֆեկցիաներով վարակվելուց: Կա՞ն արդյոք կանխարգելիչ միջոցներ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պետք է ասել, որ թեկուզ մեկ սեռական հարաբերությունն առանց պահպանակի կարող է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների պատճառ հանդիսանալ, եթե զուգընկերոջ կամ զուգընկերուհու մոտ առկա է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով պայմանավորված ախտահարում: Այս դեպքում որոշ մարդիկ կարճատև (մեկանգամյա) անտիբակտերիալ դեղորայք են օգտագործում (ինքնաբուժություն), ինչը չի խրախուսվում, քանի որ հանգեցնում է ինֆեկցիայի դեղորայքակայունության առաջացման, ինչպես նաև պրոցեսի քողարկման:  Անտիսեպտիկ լուծույթների կիրառումը, միզարձակությունը անմիջապես սեռական ակտից հետո, կարող են որոշակի կանխարգելիչ դեր ունենալ, սակայն պարտադիր են համարվում համապատասխան հետազոտությունները՝ բորբոքային պրոցեսի վաղ հայտնաբերման և բուժման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել