www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Շատ հնում, մի գյուղ եկավ ու սկսեց այնտեղ ապրել մի ծեր ու իմաստուն մարդ: Նա երեխաներ շատ էր սիրում և նրանց հետ շատ ժամանակ էր անց կացնում: Նա նաև սիրում էր նրանց նվերներ անել, սակայն միշտ նրանց փխրուն նվերներ էր նվիրում: Որքան էլ որ չէին ջանում երեխաները նուրբ վերաբերվել... նրանց նոր խաղալիքները կոտրվում էին: Երեխաների տրամադրությունն ընկնում էր և նրանք լաց էին լինում: Մի որոշ ժամանակ անց, իմաստունը նոր խաղալիք էր նվիրում, սակայն ավելի փխրուն:

Մի անգամ ծնողները մոտեցան նրան խոսքերով՝

-Դու իմաստուն ես, և միայն նրանց բարին ես ուզում: Սակայն ինչո՞ւ ես Դու նման նվերներ անում: Նրանք ջանում են, սակայն չի ստացվում՝ խաղալիքները միևնույնն է կոտրվում են, և նրանք լաց են լինում: Իսկ այդ խաղալիքներն այնքան գեղեցիկ են, որ դրանցով հնարավոր չէ խաղ չանել:

-Բոլորովին քիչ ժամանակ կանցնի,-ժպտաց ծերունին,-և ինչ-որ մեկը նրանց իր սիրտը կնվիրի: Մի գուցե այս նվերները կօգնեն նրանց սովորեցնել վարվել նման անգին պարգևի հետ ավելի նուրբ ու զգույշ:

 

Ռեմեդիոս Վարո «Աչքերը սեղանի վրա», 1938

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել