GEDSC DIGITAL CAMERAFootsport.am-ը գրում է.

Այսօր կայանալիք ՀՀ բարձարգույն խմբի 13-րդ փուլի երկու հանդիպումն էլ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն առումով, որ պիտի պատասխան ստացվի այն հարցին, թե կողմերն ինչպե՞ս են օգտագործել մրցաշարում եղած խախադադարը եւ թե մարզիչներին որքանո՞վ է հաջողվել իրենց խաղացողներին պահել խաղային տոնուսում:

Հետաքրքրիր է, հատկապես առաջնության միանձնայա առաջատար «Արարատի» եւ ստուգատեսի ետնապահի՝ Մարտունու «Ալաշկերտի» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենալիք մրցամարտը, մանանվադ որ 1-ին շրջանում Աբրահամ Խաշմանյանի սաներին հաջողվել է դեռ Արմեն Սանամյանի ղեկավարությամբ հանդես եկող «Ալաշկերտին» առանց մեծ դժվարության՝ 5:0 հաշվով պարտության մատնել:

Այդ խաղում կրկնագոլի հեղինակ է դարձել Գեւորգ Նռանյանը, իսկ 1-ական անգամ էլ աչքի են ընկնել սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը, Խորեն Վերանյանն ու Արսեն Բալաբեկյանը: Սակայն «Ալաշկերտն» իր նորանշանակ գլխավոր մարզչիչ Արմեն Գյուլբուդաղյանցի օնությամբ լիովին կերպարանափոխվել է, ետեւում է թողել ճգնաժամային վիճակն ու վերջին 2 մրցափուլերում հոգեբանական առումով շատ կարեւոր, սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնող 2 նշանակալի հաղթանակներ է տոնել նախորդ առաջնության մրցանակիրների՝ նախ երկրի փոխչեմպիոն «Միկայի»(2:0), ապա նաեւ բրոնզե մեդալակիր «Գանձասարի» (2:1) նկատմամբ: Եվ դրանք ամենեւին էլ պատահական հաղթանակներ չեն, այլ թիմի ղեկը ստանձնած որակյալ ու հմուտ մասնագետի կարճ ժամանակում կատարած արդյունավետ աշխատանքի արգասիքն են:

Դրան հակառակ «Արարատն» այս հանդիպմանը մոտենում է տրամադրության անկմամբ, քանի որ նախորդ մրցափուլում բավական անսպասելիորեն սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց ՀՀ գործող չեմպիոն «Շիրակին»: Ճիշտ է այդ անհաջողությունը բոլորովին էլ չի սասանել «Արարատի» առաջատար դիրքերը: Խաշմանյանի սաները միավորների մեծ տարբերությամբ (6 միավոր), առայժմ վստահաբար պահպանում են իրենց միանաձնյա առաջատարի դիրքը եւ հավանաբար հաշվի առնելով այդ հանգամանքը, բուքմեյքերները այս խաղում ավելի բարձր են գնահատում «Արարատի» հաղթելու հնարավորությունը:

Այն Խաշմանյանի թիմի համար գնահատվել է 1,65 գործակցով, մինչդեռ «Ալաշկերտի» հաղթանակը գնահատվում է 4,57 գործակցով, իսկ ոչ-ոքին էլ ստացել է  3,57 գործակիցը: Թեպետ չի բացառվում, որ Գյուլբուղայանցի սաներն էլ կփորձեն զարգացնել նախորդ 2 մրցափուլերում ունեցած հաջողությունը, չէ որ ինչպես ասում են ախորժակը ուտելիս է բացվում: Մնում է սպասել եւ պարզել, թե ո՞ր թիմի համար առավել հաջողակ կլինի 13 թիվը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել